2016 թ. հունիսի 24 - 26 Հայաստան այցելեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, և այդ հիշարժան այցը ուղեկցվեց մի շարք միջոցառումներով, որ կրում էին «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը: Այդ միջոցառումների շրջանակում Պապն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գյումրի, Ծիծեռնակաբեդ, Խոր Վիրապ: Իսկ հունիսի 25-ի երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, մասնակցեց էկումենիկ արարողությանը և Խաղաղության աղոթքին: