2015 թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման արարողությունը։ Դիլիջանի կենտրոնական դպրոցն «Այբ»-ի իրագործած առաջին դպրոցական նախագիծն է՝ Երևանի դպրոցի փորձի հիման վրա:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Այբ» համայնքի անդամներ, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ, ընկերներ ու գործընկերներ:
Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում: Այն հիմնական դպրոց է՝ նախատեսված 1-9-րդ դասարանների մինչև 160 աշակերտի համար: Դպրոցը հասանելի է ոչ միայն ՀՀ ԿԲ աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: